Logo

Գյուղամիջյան զբոսայգու հիմնանորոգում

Արտաշատ համայնքի Մասիս բնակավայրի գյուղամիջյան զբոսայգու հիմնանորոգման աշխատանքներ

Արտաշատի համայնքապետարանի կողմից հայտարարված մրցույթի պայմանների համաձայն՝ իրականացրել ենք Արտաշատ համայնքի Մասիս բնակավայրի գյուղամիջյան զբոսայգու հիմնանորոգման աշխատանքներ։ Կառուցապատել և սալիկապատել ենք զբոսանքի համար նախատեսված տարածքը, կառուցել ենք համայնքի երեխաների համար նախատեսված խաղահրապարակ և վոլեյբոլի դաշտ, զբաղվել ենք տարածքի կանաչապատման և անվտանգության համար պայմանների ստեղծմամբ։

3000 մ2

Հիմնանորոգված տարածք

3 ամիս

Տևողությամբ աշխատանք

1,500+

Քաղաքացու միջավայրի բարելավում

  • 2020 Մարտ — Նախապատրաստական գործընթացներ

    Աշխատանքի գնահատում և հարկավոր տեխնիկայի նախապատրաստում։

  • 2020 Ապրիլ — Վոլեյբոլի դաշտի կառուցում

    Կառուցվել Է վոլեյբոլի դաշտ՝ իր բոլոր հարմարություններով, շրջապատված որակյալ ցանկապատով։

  • 2020 Մայիս — Խաղահրապարակի կառուցում

    Կառուցվել է խաղահրապարակ, տեղադրվել են ճոճարաններ, նստարաններ, աղբարկղեր։

  • 2020 Հունիս — Տարածքի կանաչապատում

    Կանաչապատվել է խաղահրապարակին և վոլեյբոլի դաշտին կից տարածքը, զբոսայգում հաճելի միջավայր ստեղծելու նպատակով։